11 մարտի 2006 - 14:22 AMT
Բաքվում ենթադրաբար «թռչնի գրիպից» մահացել է 16-ամյա պատանի
Բաքվում մահացել է Սալյանի շրջանից արդեն չորրորդ հիվանդը: Նրա անալիզները եւս ուղղարկվել են Լոնդոնի լաբորատորիա «թռչնի գրիպի» առկայությունը պարզելու համար: «Սալյանի շրջանի Դայկենդ գյուղի 16-ամյա բնակիչ Շախմար Ասքերովը մահացել է երեկ` մարտի 10-ին, Բաքվի թոքային հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում, չնայած բուժմանը»,- ասվում է ուրբաթ օրը տարածված Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ հիվանդին «երկկողմանի թոքերի բորբոքում» դիագնոզն էին դրել, վերջնական արդյունքները ստանալու համար անալիզները ուղղարկվել են Լոնդոնի լաբորատորիա:

Այդ շրջանից մահացած չորսի անալիզները բացասական աչդյունք են տվել. նրանցից մեկը մահացել է թոքերի բորբոքումից, իսկ մյուսը օնկոլոգիական հիվանդությունից: ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է ,որ ներկայիս դրությամբ Սելյանի շրջանից ոչ ոք հոսպիտալացված չէ: Չնայած ուղղակի ապացույցներ չկան, որ տղան մահացել է «թռչնի գրիպից», կան հիմքեր ենթադրելու համար, որ պատանին մահացել է հենց այդ հիվանդությունից: Հիշեցնենք, որ մինչ վերջերս Ադրբեջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները հերքում էին «թռչնի գրիպի» առկայությունը երկրում, չնայած հասրակության եւ զանգվածային լրատվական միջոցների հնչեցրած բազմաթիվ անհանգստություններին, հայտնում է Day.az-ը: