7 օգոստոսի 2013 - 19:50 AMT
Դամասկոսում պայթյունից հայ է սպանվել

Դամասկոսի արվարձաններից մեկում օրերս տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվածներ թվում է ազգությամբ հայ, 1966 թվականին ծնված Սարգիս Մերեսջյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Դամասկոսից և հավելում, որ նա եղել է այրված ավտոբուսում, և նահատակվել է հենց դեպքի վայրում։ Սարգիս Մերեսջյանի հոգեհանգիստը կատարվելու է հինգշաբթի՝ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով: