Նիոնում տեղի է ունեցել ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Ղազախստանի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Գևորգ Ղազարյանը, կհանդիպի «Սելթիկի» հետ:
Առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 20-21-ին, պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց: Տասը հաղթողներ երկու խաղերի արդյունքում կմիանան խմբային փուլում 22 ակումբների, որոնք ուղեգրեր կստանան ինքնաբերաբար:
Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա Մոնակոյում օգոստոսի 29-ին: Այդ փուլում պարտվածները կշարունակեն պայքարը ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի խմբային փուլում:
ՉԼ եզրափակիչը տեղի կունենա 2014թ. մայիսի 24-ին Լիսաբոնում: