9 օգոստոսի 2013 - 16:09 AMT
Տարոն Մարգարյանը շնորհավորել է շինարարներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել էՇինարարի օրվա կապակցությամբ: Քաղաքապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:Ամենօրյա ձեր նվիրված աշխատանքով դուք վերահաստատում եք հայ ժողովրդի արարելու, արարելով հաղթելու ու հավերժելու գաղափարը։ Նաև դրանով է պայմանավորված մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը շինարարի մասնագիտության նկատմամբ:

Հազարամյա մեր ազգային հարստությունները, կոթողները, որոնք որպես ժառանգություն ստացել ենք մենք և որոնցով հպարտորեն ներկայանում ենք աշխարհին, նաև ձեր նվիրումի արգասիքն են։ Այսօր դուք եք շարունակում այդ գործն ու ձեզնից է կախված նաև, թե ինչ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին»։

Ձեր գործն անչափ կարևոր է նաև այսօր, մեր մայրաքաղաքի համար, որովհետև ձեր աշխատանքով է, որ մեր սրտի մայրաքաղաքում, մեր Երևանում ստեղծվում է քաղաքաշինական այնպիսի միջավայր, որն առավել գեղեցիկ է ու հարմարավետ բնակչության ու մեր հյուրերի համար։

Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեր տոնի կապակցությամբ՝ քաջառողջություն, ընտանեկան բարօրություն ու երջանկության եմ մաղթում բոլորիդ: Թող Աստված ուժ և զորություն տա ձեր բազկին, միշտ պայծառ պահի ձեր միտքը՝ արարելու ի շահ մեր սիրելի մայաքաղաքի ու երևանցիների»: