Օգոստոսի 10-ին հայ բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը10-ռաունդանոց մենամարտ կանցկացնի Morongo Casino-ում Խոսե Պեդրազայի դեմ:
«Ես իմ լավագույն նախապատրաստական փուլն եմ անցել: Այժմ պատրաստ եմ 100 տոկոսով: Ես ավելի ուժեղ հակառակորդներ եմ ունեցել, քան Խոսե Պեդրազան է»,-Տոլմաջյանի խոսքն է փոխանցում boxingscene.com-ը:
Տոլմաջյանն ակնկալում է, որ Պեդրազայի հետ մենամարտը լավն է լինելու, քանի որ նրանք երկուսն էլ նախընտրում են ռինգում ակտիվ գործել. «Իմ նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է»:
Չնայած երկու պարտությանը, բռնցքամարտիկն իրեն անպարտելի է համարում: Վերջին անգամ նա անցյալ տարի զիջել է Աբրահամ Լոպեսին: