10 օգոստոսի 2013 - 12:06 AMT
Սիրիական ՌՕՈւ հարձակման զոհ է դարձել 20 մարդ

Օգոստոսի լույս 10-ի գիշերը սիրիական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել երկրի արևմուտքում ապստամբների դիրքերին, որի հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Լոնդոնում տեղակայված ընդդիմադիր Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը:

Ըստ իրավապաշտպանների, ավիահարվածները հասցվել են Լաթակիա գավառում: Տեղեկություն այն մասին, թե զոհվածները ապստաբներ են թե խաղաղ բնակիչներ, չկան, հայտնում է «Ինտերֆաքսը»: