10 օգոստոսի 2013 - 13:05 AMT
ԱՊՀ երկրների նախագահներն ու ԱԳ նախարարները հոկտեմբերին կհավաքվեն Մինսկում

ԱՊՀ պետությունների նախագահների խորհրդի հերթական նիստը կանցնի հոկտեմբերի 25-ին Մինսկում, հայտնում է կազմակերպության գործադիր քարտուղարությունը:

Նախօրեին Մինսկում տեղի կունենա նաև ԱՊՀ ԱԳՆԽ հերթական նիստը, որտեղ կքննարկվի նախագահների հանդիպման օրակարգը: ԱԳՆԽ նախնական օրակարգում ընդգրկված է 20 փաստաթղթի նախագիծ, այդ թվում նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին:

Նախագծերի մեծ մասն արդեն համաձայնեցված է փորձագիտական խմբերի կողմից: ԱԳՆԽ նիստի նախնական օրակարգը ներառում է 18 հարց: ԱԳՆԽ հավանություն է տվել 2014թ. ԱՊՀ-ում զբոսաշրջության տարի հայտարարելուն: