Զիմբաբվեի ղեկավարները գաղտնի գործարք են կնքել Իրան ուրանի առաքումների վերաբերյալ՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները, գրում է բրիտանական The Times թերթը՝ Զիմբաբվեի հանքերի փոխնախարար Գիֆտ Չիմանիկիրեի վրա հղումով:
«Ես տեսել եմ հուշագիրը, որով նախատեսվում է Իրան ուրան մատակարարել»,-պարզաբանել է այդ պաշտոնյան, որը ընդդիմությունն է ներկայացնում: Ըստ նրա, փաստաթուղթը ստորագրվել է անցյալ տարի, ընդ որում Զիմբաբվեում այդ մասին հայտնի է միայն ղեկավարների սահմանափակ շրջանակի:
Այնուամենայնիվ փորձագետները չեն հավատում, որ նման առաքումները կարելի է արագ կազմակերպել: