13 մարտի 2006 - 19:15 AMT
Սթիվեն Մաննը Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկեց ղարաբաղյան կարգավորման գործընաթացը
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայ-ադրբեջանկան բանակցային գործընթացի ներկա վիճակը: Նույն օրը կայացել է Սթիվեն Մաննի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումից հետո Ս. Մաննը տեղեկացրեց, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, եւ «հանդիպումը արդյունավետ է անցել»: «Մենք կարծիքներ ենք փոխանակել Էլմար Մամեդյարովի հետ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ»,- նշել է Մաննը: Ամերիկացի դիվանագետը նշեց, որ նրա արդյունքների մասին կտեղեկացնի մարտի 13-ին Բաքու ժամանող Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղար Դանիել Ֆրիդին, որը եւս կհանդիպի Էլմար Մամեդյարովին, հայտնում է ԱՊԱ-ն: