Իսրայելի հակահրթիռային «Երկաթե գմբեթ» համակարգը օգոստոսի 13-ին կասեցրել է Էյլաթ հանգստավայրի ուղղությամբ Եգիպտոսից արձակված երկու հրթիռները, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Երրորդ հրթիռն ընկել է Իսրայելի անապատային տարածքում: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: Հրթիռների արձակման պատասխանատվությունը ստանձնել են Ansar Beit al-Maqdis խմբավորման անդամները, հայտնում է Ինտերֆաքսը: