Իրանում ստեծվել է Սահմանների անվտանգության գերագույն խորհուրդ, որը կոչված է ուժեղացնելու հսկողությունը արտաքին սահմանների հանդեպ և երկրի սահմանամերձ շրջաններում: Այդ մասին հայտարարել է Իրանի սահմանապահ ծառայության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեյն Զուլֆակարը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել է «Ֆարս» գործակալությունը, նոր մարմինը կգործի Իրանի ներքին գործերի նախարարության շրջանակներում և բաղկացած կլինի 7 աշխատանքային խմբերից: Խորհրդի ձևավորումը կնպաստի տարբեր գերատեսչությունների գործունեության առավել հստակ համակարգմանը: