14 օգոստոսի 2013 - 12:44 AMT
Նախագահը հույս է հայտնել, որ առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանը կմնա Հայաստանի բարեկամը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին` պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ներդման համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա կմնա Հայաստանի բարեկամը և մեր երկրում աշխատած տարիների փորձն ու գիտելիքները կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ու ընդլայնման գործում: