15 օգոստոսի 2013 - 09:57 AMT
Աշխարհի Գավաթ. Արոնյան- Լիսի հաշիվն առաջին պարտիայից հետո հավասար է

Նորվեգական Տրոմսո քաղաքում շարունկավում է ընթանալ շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունը: Լևոն Արոնյանը երկրորդ փուլի առաջին պարտիայում սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Իգոր Լիսիի (Ռուսաստան) հետ:

Դիմակայության հաշիվը հավասար է` 0,5:0,5: Երկորդ պարտիան կկայանա այսօր, և Արոնյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով:

2005 թվականին Արոնյանը Խանտի- Մանսիսկում դարձել է աշխարհի Գավաթակիր: Նա եզրափակչում առավելության է հասել աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ: