16 օգոստոսի 2013 - 10:02 AMT
Արոնյան- Լիսի պարտիայի հաղթողի անունը կորոշվի թայ-բրեյքում

Աշխարհի Գավաթի 2-րդ փուլում Լևոն Արոնյանն ու Իգոր Լիսին (Ռուսաստան) իրենց երկրորդ պարտիան ևս ավարտել են ոչ ոքի:

Արոնյանը հանդես է եկել սպիտակ խաղաքարերով, սակայն չի կարողացել օգտագործել առավելությունը: Շախմատիստների առաջին հանդիպումը ևս ավարտվել էր ոչ ոքի, և հիմա Արոնյան- Լիսի դիմակայության հաշիվն է 1:1:

Հաղթողի անունը որոշելու համար նրանք այսօր կհանդիպեն թայ-բրեյքում: