16 օգոստոսի 2013 - 11:23 AMT
Արտահերթ ընտրությունները Չեխիայում կանցնեն հոկտեմբերի 25-26-ը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որոնք կանցնեն հոկտեմբերի 25-26-ը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ Իրժի Ռուսնոկի գլխավորած կառավարությունը անվստահության քվե ստացավ և պաշտոնանկ արվեց: