Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին նշանակել է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, հայտնում է «Իռնա» գործակալությունը:
Սալեհին 1997-2005թթ. աշխատել է որպես Իրանի մշտական ներկայացուցիչ ՄԱԳԱՏԷ-ում: