Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ, որն անցնում է Ռոտտերդամում:
Մինչև 69 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գոռ Ջերելիկյանը հաղթել է Սիդի Ալի Սոլթանիին (Ֆրանսիա): Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Վինչենցո Սկաննապիենկոն (Իտալիա):
Եզրափակչից մեկ քայլ է բաժանում նաև Հենրիկ Դարբինյանին (81 կգ), որը մրցելու է Ադամ Ամորիի (Հունգարիա) հետ: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկն ավելի ուժեղ է եղել Ռահիլ Մամմադլիից (Ադրբեջան):
Մինչև 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը քառորդ եզրափակչում զիջել է Եգոր Կուրբանին (Բելարուս), իսկ Սերյոժա Հակոբյանը՝ Թոմաս Ումենին (Հոլանդիա):
Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան օգոստոսի 16-ին: