16 օգոստոսի 2013 - 14:48 AMT
Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել

Սիրիայում շարունակվող հակամարտության ժամանակ դարձյալ հայ զինվոր է զոհվել: 1991թ–ին Հալեպում ծնված Վրեժ քեշիշյանը, ով ծառայում էր Սիրիայի բանակում, զոհվել է Իթլիփ քաղաքում իր ծառայությունը կատարելիս։ Այս մասին yerakouyn.com–ին հայտնել են զոհված զինվորի հարազատները, ովքեր որդու՝ զոհվելու մասին լուրը ստացել են օգոստոսի 15–ին։