
Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է Շիրակի մարզի Կարմրաքար և Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքներում 2013 թ. սեպտեմբերի 8-ի, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում սեպտեմբերի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Այսպես` Կարմրաքարում հանձնաժողովի նախագահը կլինի ՕԵԿ ներկայացուցիչ, իսկ հանձնաժողովի քարտուղարը` ՀԱԿ, Մեծաձորում համապատասխանաբար` ՕԵԿ և ՀԱԿ, Տարոնիկում` ՀՀԿ և ՀՅԴ: