
Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին ստորագրել է կարգադրություն` ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին։
Նախագահի սույն կարգադրությամբ` ստեղծվել է ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագրի աշխատանքային խումբ` արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի գլխավորությամբ: Ուժը կորցրած է ճանաչվել ԼՂՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 1-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» կարգադրությունը` հաշվի առնելով, որ նախկին խումբը կատարել է իր առջև դրված խնդիրները, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: