17 օգոստոսի 2013 - 13:44 AMT
Իրաքը խնդրում է, որ ամերիկյան զորքերը վերադառնան

Իրաքի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ին՝ խնդրելով կրկին ուժեղացնել ամերիկյան ռազմական ներկայությունն երկրում: Այդ մասին, Բաղդադի պաշտոնյաների վրա հղումով, հայտնել է Al Arabiya-ն:

Ամերիկյան զորքերը հարկավոր են Իրաքին ահաբեկչության դեմ պայքարելու համար: Միայն վերջին ամսում ականապատ մեքենաների պայթյուններից, ահաբեկչական գործողություններից երկրում 1000 մարդ է զոհվել: