18 օգոստոսի 2013 - 15:49 AMT
ԱԳՆ․ Եգիպտոսում այժմ հանգստացող հայեր չկան, միայն այնտեղ բնակվող մոտ 400 ՀՀ քաղաքացի

Հայաստանում գործող տուրիստական գործակալությունների և Եգիպտոսում ՀՀ դեսպանատան տվյալներով այս պահի դրությամբ Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հուրգադա ծովափնյա քաղաքում բնակվում են տասը ՀՀ քաղաքացիներ, որոնք այնտեղ են գտնվում աշխատանքի բերումով:

Ընդահնուր առմամբ Եգիպտոսում բնակվում են շուրջ 400 ՀՀ քաղաքացիներ, այդ թվում` երկքաղաքացիներ:

Կահիրեում ՀՀ դեսպանատունը շարունակում է մշտական կապ պահպանել Եգիպտոսի հայ համայնքի և ՀՀ քաղաքացիների հետ: