20 օգոստոսի 2013 - 13:59 AMT
Ադրբեջանի բանակի սպան ծովում խեղդվել է

Ադրբեջանի ՊՆ զինծառայող, ավագ լեյտենանտ Գադիմով Էլչին Նազիմ օղլուն (1984թ. ծնված) ձկնորսության ժամանակ ծովում խեղդվել է, գրում է Apa լրատվական գործակալությունը: Տեղեկությունը Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է:

Սպայի դին դեռ չի գտնվել, որոնման աշխատանքներին ներգրավվել են Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները: