ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշմամբ Դավիթ Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:
Դավիթ Ջամալյանը Պաշտպանության նախարարության հետ համագործակցում է 2002 թվականից: Արցախի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ է: 2011 թվականից ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի «Գորդյան հանգույց» խորագրի ստեղծագործական խմբի անդամ է: