21 օգոստոսի 2013 - 09:52 AMT
«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը կայուն է գնահատել

Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը:

«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է « կայուն » Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կազմակերպությունը նաեւ վերանայել է ազգային արժույթի առաստաղը ՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն: