21 օգոստոսի 2013 - 12:20 AMT
Արաս Օզբիլիսը չի մասնակցի Եվրոպայի լիգայի «Սանկտ Գալենի» հետ խաղին

Ինչպես հայտնում է մոսկովյան «Սպարտակի» պաշտոնական կայքը, թիմը մեկնել է Շվեյցարիա, որտեղ վաղը Եվրոպայի լիգայի փլեյ- օֆֆում կխաղա «Սանկտ Գալենի» հետ:

Թեթև վնասվածքների պատճառով թիմի հետ չեն մեկնել կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսն ու Խոսե Մանուել Խուրադոն:

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը 21 ֆուտբոլիստի է հայտավորել, այդ թվում նաև Յուրա Մովսիսյանին:

«Սպարտակ»-«Սանկտ Գալեն» հանդիպումը տեղի կունենա AFG Arena մարզադաշտում: