21 օգոստոսի 2013 - 17:42 AMT
Երևանում վերաբացվել են մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարանները

Երևանում վերաբացվել են շուրջ մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարանները։

Երևանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների սոցիալական գործընկերության սկզբունքով՝ մայրաքաղաքում գործում է 16 բարեգործական ճաշարան, որոնց 2400 շահառուներ երկուշաբթիից ուրբաթ օրական մեկ անգամ ճաշում են։

Պետական և եկեղեցական տոներին բարեգործական ճաշարաններում տոնական ճաշկերույթներ են կազմակերպվում։ Ժամանակավորապես չգործող ճաշարանները վերաբացվել են խաղողօրհնեքի արարողությամբ։

Բարեգործական ճաշարանների շահառուները հավաքագրվում են կառավարության հաստատած կարգով։