Ուկրաինայում առաջին անգամ ելույթ կունենա System of a down-ի լեգենդար երաժշիտ և մենակատար Սերժ Թանկյանը, գրում է «Ռոք Կիև» կայքը և հավելում, որ երաժիշտը Կիևում իր մենահամերգը կներկայացնի սեպտեմբերի 19-ին:
Կիևյան համերգը կդառնա երաժշտի շրջագայության մեկնարկային կետը, որը նվիրված է «Orca» սիմֆոնիայի թողարկմանը: Սա առաջին լիարժեք սիմֆոնիկ ալբոմն է, բաղկացած 4 մասից, որոնք ձայնագրվել են դասական երաժշտության համար ոչ ավանդական մոտեցումների կիրառմամբ: Ուկրաինայից հետո Թանկյանը շրջագայության կմեկնի Ռուսաստանի և Եվրոպայի քաղաքներով «Կիևյան կամերատա» ուկրաինական նվագախմբի հետ:
Նվագախմբի դասական կազմից բացի ելույթների ժամանակ հնչելու է հայկական դուդուկն ու հարավմեքսիկական միրիմբան:
«Սերժ Թանկյանի վառ և էմոցիոնալ ելույնթերը դասական գործիքնեի ուղեկցությամբ, նրա հզոր ձայնը, այդ ամենը նոր հնչեղություն է հաղորդում երաժշտությանը, որը հումանիզմի և բնության հանդեպ հոգոտար վերաբերմունքի գաղափարներ է կրում, որոնք դավանում է Սերժը: Ուստի համապատասխան են նաև նրա կենցաղային պահանջները: Ամբողջ կերակուրը պետք է բնական լինի և փաթեթավորված էկոլոգիապես մաքուր նյութերով: Նաև երգիչը հոգ է տանում, որ չօգտագործված ուտեստները փոխանցվեն չունեվորներին կամ բարեգործական կազմակերպություններին»,-ասվում է «Ռոք Կիևի» հաղորդագրության մեջ: