
Օգոստոսի 22-ին Երկիր մոլորակի վրա ուժգին մագնիսային փոթորիկ է սպասվում, որի պատճառը պլազմայի արտանետումներն են Արեգակից: Աստղաֆիզիկոսները զգուշացնում են, որ հնարավոր են կապի խափանումներ, իսկ բժիշկները՝ ինքնազգացողության վատթարացում: Արեգակից անջատվող պլազմայի պատկերները ստացել է SOHO տիեզերական աստղադիտարանը:
Այսպիսի երևույթն անսովոր է, քանի որ դեպքերի մեծ մասում, Արեգակից անջատված պլազման շրջանցում է Երկիրը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: