Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների խորհրդին կից Ռազմական կոմիտեի նիստը: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ ու Տաջիկստանի ԶՈւ Գլխավոր շտաբերի պետերը Մոսկվայում քննարկել են իրավիճակը Կենտրոնական Ասիայում և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ռազմական կոմիտեի նման նիստ անց է կացվում արդեն երրորդ անգամ 2013թ. ընթացքում: Դա թույլ է տալիս կարծիքներ փոխանակել և ժամանակին լուծել առաջացող հարցերը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: