17 մարտի 2006 - 18:50 AMT
Բեռլինի իշխանություններն արտոնել են «Թալաաթ փաշա ակցիայի» անցկացումը
Թուրքիայի հասարակական-քաղաքական 500 գործիչներ եւ Ադրբեջանի երիտասարդական-հասարակական կազմակերպությունների մի շարք մասնակիցներ մեկնում են Բեռլին մասնակցելու համար «Թալաաթ փաշա ակցիային», որը տեղի կունենա մարտի 18-ին: Բեռլինի քաղաքապետարանը արտոնել է երթի անցկացումը, որը ղեկավարելու է կիպրոսյան թուրքերի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշը: Ձեռնարկվել են անվտանգության միջոցներ: Ինչպես հաղորդում է ԱզՏՎ-ն, երթի ընթացքում «հայոց ահաբեկչությունը» դատապարտող ելույթներ կլինեն, կհարգվի Թալաաթ փաշայի հիշատակը եւ բողոք կհայտնվի «1915 թ. երեք ժողովրդների ընդհանուր մեծ կորուստները Հայոց ցեղասպանության վերածելու դեմ»:

Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի Փարիզ, Մարսել եւ Վալանս քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ընդդեմ Բեռլինում կայանալիք «Թալաաթ փաշա ակցիայի»: Մասնակցիներն ընդգծել են, որ անթույլատրելի է Թուրքիայի մերժողական քաղաքակնությունը եւ նշել են, որ «նման Թուրքիան չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական աշխարհում»: