Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շուշիում բացված «Շուշի» գյուղատնտեսական ապրանքների շուկա: Նախագահը կարևորել է նման տոնավաճառների կազմակերպումը՝ համարելով այն օգտակար ինչպես հանրապետության սոցիալ-տնտեսական, մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ բնակչությանը մատչելի գներով տեղական որակյալ արտադրանք մատակարարելու համար, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաև Շուշիի գորգերի թանգարան, որը, Բակո Սահակյանի խոսքով, մեծապես նպաստում է Արցախում ազգային ավանդույթների ու արժեքների պահպանմանը և զբոսաշրջության առաջընթացին: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: