17 մարտի 2006 - 19:59 AMT
Իսրայելցի պատմաբանը Հայոց ցեղասպանություն է անվանել 1915 թվականի իրադարձությունները
«Իմ կարծիքով, 1915 թվականի տեղահանությունը իսկական ցեղասպանություն էր, եւ դա, օսմանյան պետության ջանքերին հակառակ, լայն արձագանք ունեցավ միջազգային մամուլում»,-հայտարարել է իսրայելցի պատմաբան Յաիր Ուրոնը«Նոր մոտեցումներ հայ-թուրքական հարաբերություններին» խորագրով խորհրդաժողովում, որն անցնում է Ստամբուլի համալսարանում: Ուրոնն ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում Պաղեստինի բազմաթիվ թերթեր են լուսաբանել Հայոց ցեղասպանության հարցը: «Եթե ուսումնասիրենք այն ժամանակի հրապարակումները, ապա հստակորեն կտեսնենք դա: Ես լավ եմ ուսումնասիրել հուշագրությունները, աղբյուրները եւ հասկանում եմ, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր»,-հայտարարել է իսրայելցի գիտնականը: Ուրոնի հայտարարությունները հարուցել են «Նոր մոտեցումներ հայ-թուրքական հարաբերություններին» խորհրդաժողովի որոշ մասնակիցների վրդովմունքը, սակայն միջոցառման կազմարեպիչները ասել են, որ պետք է հանդուրժող լինել նաեւ հակառակ կարծիքների հանդեպ, հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» թերթը: