18 մարտի 2006 - 14:55 AMT
Մեծ Բրիտանիայի ռազմական թանգարանում ներկայացվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցանմուշներ
Լոնդոնի ռազմական թանգարանում, «Մարդկության դեմ գործած հանցագործություններ» բաժնում իրենց տեղն են գտել 1915 թվականի Հայոց ցեղասպանության շրջանի վայրագությունների մասին պատմող ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացվել են նաեւ փաստաթղթեր ԽՍՀՄ-ում ստալինյան շրջանում կատարված բռնությունների մասին: Այդ մասին հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հավելելով, որ թնագարանում ներկայացված նյութերի վերաբերյալ այցելուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ նաեւ ինտերնետից: