27 օգոստոսի 2013 - 09:28 AMT
Վերելակի և ջեռուցման խողովակաշարի միջնամասում մարտական նռնակ է հայտնաբերվել

Նախօերին, ժամը 20.31-ին ԱԻն տեղեկատվություն է ստացվել, որ Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի 3-րդ մուտքի 7-րդ հարկի վերելակի հորանի և խողովակաշարի արանքում հայտնաբերվել է նռնականման առարկա:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատի սակրավորական խումբը:

Վերելակի և ջեռուցման խողովակաշարի միջնամասում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ առանց պայթուցիչի, որը հանձնվել է ոստիկանության աշխատա¬կից¬ներին: