29 օգոստոսի 2013 - 11:53 AMT
Նյու Յորքի ոստիկանությունը բոլոր մզկիթներն որակել է որպես ահաբեկչական կազմակերպություններ

Նյու Յորքի ոստիկանությունը գաղտնի կարգադրությամբ բոլոր մզկիթներն որակել է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Այդ մասին հայտնում է AP գործակալությունը, որին հասանելի են դարձել համապատասխան փաստաթղթերը:

Ինչպես նշում է գործակալությունը, այդ միջոցը թույլ է տալիս ոստիկանությանը իր իրազեկիչներին ուղարկել մզկիթներ ու այնտեղ լրտեսական սարքավորումներ տեղադրել: Բացի այդ, ցանկացած թեմականի դեմ կարող է հետաքննություն սկսվել:

Ոստիկանապետը չի հերքել այդ փաստը, սակայն նշել է, որ ոստիկանությունը գործում է օրենքի սահմանում: