29 օգոստոսի 2013 - 18:39 AMT
«Երևանյան ամառ»-ը կեզրափակվի մեծ կարաոկեով

Օգոստոսի 31-ին , ժամը 17:00-ից Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենան ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում, մշակութային օջախներում ու թանգարաններում, բակային ճամբարներում , ինչպես նաև առողջապահական հաստատություններում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևանյան ամառ» ծրագրի ամփոփիչ միջոցառումները:

Ժամը 19:00-ից 20:00-ը լճի հարակից տարածքում կազմակերպված մանկական զվարճալի ծրագրին կմասնակցեն սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: Ժամը 20:00-ից պարարվեստի սիրահարները հնարավորություն կունենան սովորելու ու նաև պարելու հայկական ժողովրդական պարեր:

Իսկ ժամը 21-ից ՝ մեծ կարաոկե. լճի վրայի մեծ էկրանի օգնությամբ ներկաները հնարավորություն կունենան երգելու Երևանին նվիրված երգեր: