21 մարտի 2006 - 16:28 AMT
H5N1 հարուցիչը Հայաստանում առկա չէ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղնախարար Դավիթ Լոքյանի հետ: Ինչպես հայտնում են հանրապետության ղեկավարի մնամլո ծառայությունում, նախագահն առաջնահերթ հետաքրքրվել է թռչնագրիպին առնչվող խնդիրներով: Գյուղնախարարը ներկայացրել է հայաստանյան եւ ԱՄՆ փորձագետների ուսումնասիրությունների վերջին արդյունքները, համաձայն որոնց, թռչնագրիպի հարուցիչ H5N1 Հայաստանում դեռեւս առկա չէ: Քննարկվել է հանրապետությունում մոտ 200 փոքր ու միջին վերամշակող ձեռնարկությունների ստեղծման խնդիրը: Նախագահը հանձնարարել է առաջիկայում ընդունել դրա վերաբերյալ հայեցակարգ: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պետք է աջակցել վերամշակող ձեռնարկություններին` նրանց առաջնահերթ ընձեռելով ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորություն: