31 օգոստոսի 2013 - 10:58 AMT
Ֆրենկ Փալոունն ու Մայքլ Գրիմը շնորհավորել են Արցախի Անկախության տարեդարձը

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Մայքլ Գրիմը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապեաս ասվում է.

«Որպես ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ մենք շնորհավորում ենք Ձեզ և ԼՂՀ ժողովրդին ԼՂՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը 1991 թվականին հիմնարար ազատությունների ու ժողովրդավարության վկայությունն է: Հաջորդ տարիներին դուք վերջ դրեցիք խորհրդային հալածանքների ու խտրականության տասնամյակներին՝ հաղթելով Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Ձեր կառավարությունը զարմանալիորեն կայուն է և ձեր նվիրվածությունը ժողովրդավարությանը գովեստի է արժանի: Մենք բարձր ենք գնահատում ձեր ազգը՝ ազատ և արդար ընտրությունների հետևողական անցկացման համար, ինչի մասին են վկայում միջազգային դիտորդները»:

«Ինչպես և դուք, մենք նախկինի պես հուսով ենք, որ կգտնվի հակամարտության խաղաղ լուծումը: Մենք մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներով: Մենք գնահատում ենք ձեր կառուցողական մոտեցումը այդ ագրեսիային և ձեր անդրդվելի ձգտումը տարածաշրջանային կայունությանը: Մենք վճռական ենք շարունակելու աջակցել ԼՂՀ-ին և ձեր երիտասարդ ժողովրդավարությանն ու նրա ժողովրդին: Մենք վճռականորեն սատարում ենք Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»,-ասվում է ուղերձում: