22 մարտի 2006 - 15:04 AMT
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զինվարժություններին Գերմանիայում եւ Բոսնիա Հերցեգովինայում
Մայիսի 12-25 Գերմանիայում եւ Բոսնիա Հերցեգովինայում կկայանան «Cooperative Best Effort 2006» զինվարժությունները` ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիյում բացվել է զինվարշությունների ծրագրավորման քառորյան կոնֆերանս: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, կոնֆերանսին մասնակցելու նպատակով Վրաստան են մեկնել փոխգնդապետ Սամվել Աթոյանը եւ Հայաստանի ԶՈՒ երկու սպա: Ինչպես նշել է Ս.Շահսուվարյանը, եթե հայ ներկայացուցիչները մասնակցում են կոնֆերանսին, կմասնակցեն նաեւ զինվարժություններին: «Հայաստանի մասնակցությունը «Cooperative Best Effort 2006»-ին կախված է հրավիրող կողմից»,- ավելացրել է Սեյրան Շահսուվարյանը: Հիշեցնենք, Հայաստանում ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort 2006» զինվարժությունները անցկացվել են 2003 թվականին: