22 մարտի 2006 - 15:12 AMT
Հայաստանում ՌԴ սահամանպահ զորքերի 40 տոկոսը կազմում են պայմանգրային զինծառայողները
Հանրապետությունում տեղակայված ռուս սահմանապահ զորքերում ծառայող Հայաստանի քաղաքացիների քանակը ավելի քան 50 տոկոսի է հասել: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության ղեկավար Սերգեյ Բոնդարյովը: Նրա խոսքերով, Հայաստանում ՌԴ սահամանպահ զորքերի 40 տոկոսը կազմում են պայմանգրային զինծառայողները: Հայաստանի ռուսական սահմանապահ զորքերի թվաքանակը ապահովվում է 50-ը 50-ի հարաբերությամբ, ասել է Բոնդարյովը, ավելացնելով, որ վերջին ժամանակներում, պայմանագրային ծառայությունը հաշվի առնելով, ավելանում է Հայաստանի քաղաքացիների թվաքանակը: «Դա, համաձայնվեք, եզակի փաստ է, երբ մեր զորքերում ծառայում են այլ պետության քաղաքացիներ»,- նշել է Ս. Բոնդարյովը: Սահմանապահ զորքերի տեխնիկական եւ նյութական ապահովման պայմանագրի համաձայն, ծախսերը հավասարապես բաշխված են երկու կողմերի միջեւ, հայտնում է «Ռազմա-արդյունաբերականմ սուրհանդակը»: