22 մարտի 2006 - 15:21 AMT
BBC. 2006 թ. աշնանը ԵՄ Թուրքիայի անդամակցության գործընթացը կարող է դադարեցվել
2006 թ. աշնանը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը կարող է դադարեցվել: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը դա կարող է պատահել այն պատճառով, որ Թուրքիան մերժում է բացել Կիպրոսի Հանրապետության առջեւ իր նավահանգիստները եւ օդանավակայանները: BBC-ն իր «ենթադրությունները» հիմնավորել է Եվրամիության` 2005 թ. սեպտեմբերի 17-ի եւ դեկտեմբերի 17-ի հայտարարություններով, որոնցում եվրոպական ղեկավարները հորդորում են Թուրքիային` վավերացնել Եվրամիության Մաքսային միության մասին պայմանագիրը, իսկ չվավերացնելու դեպքում դա կարող է բացասաբար ազդել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների վրա, եւ 2006 թ-ի ընթացքում բացել Կիպրոսի առջեւ փակված նավահանգիստներն ու օդանավակայանները եւ որ չբացելու դեպքում, հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը: