22 մարտի 2006 - 16:25 AMT
Հայաստանի եւ Սան Մարինոյի միջեւ դիվանագիտական կապեր են հաստատվել
Մարտի 21-ին Հռոմում Սան Մարինոյի դեսպանությունում, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը եւ Սան Մարինոյի դեսպան Բարբարա Պարան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Սան Մարինոյի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաձայնագրում մասնավորապես ասված է, որ երկու պետությունները, ղեկավարվելով քաղաքական, մշակութային, առեւտրային հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ ցանկությամբ եւ մտադիր լինելով այդ հարաբերությունները հիմնել ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա, որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ 1961թ. ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հիման վրա, դեսպանների, նաեւ ոչ ռեզիդենտ դեսպանների մակարդակով: