22 մարտի 2006 - 16:56 AMT
Հունաստանի ԱԳՆ ղեկավարը գտնում է` Թուրքիայի ռազմական դոկտրինան «ժամնակավրիպություն» է
Թուրքիայի առաջխաղացումը դեպի ԵՄ կախված է Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանին հունական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, Թուրքիան իր վրա որոշակի պարտականություններ է վերցրել, եւ դրանք պետք է կատարել: «Մեր համար հեշտ որոշում չէր աջակցել Թուրքիայի առաջխաղացմանը Եվրոպա»,- ավելացրել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը: Բակոյանին գտնում է, որ Թուրքիայի ռազմական դոկտրինան «ժամնակավրիպություն» է: Hurriyet թերթի հրապարակման համաձայն, Թուրքիան որպես casus belli(պատերազմի առիթ) է ընդունում Հունաստանի մտադրությունըտերիտորյալ ջրերի իր սահմանը հաստատել ափից 12 մղոն հեռավորության վրա:
«Կարծում եմ, որ դա ժամանակվրիպություն է: Այդ դիրքորոշումը հակասում է ծովային իրավունքին եւ հանդիսանում է Եվրամիությանը ուղղակիորեն վերաբերող հարց: Այդպիսի թռուցիկները չեն կարող օգնել Թուրքիային իր գլխավոր նպատակի` Եվրոպայի հետ մտերմանալու ճանապարհին»,- ասել է Բակոյանին: Հունաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիան կհարգի Կոստանդնուպոլսի ուղափառ պատրիարքության կարգավիճակը եւ թույլ կտա վերսկսել մի քանի տասնամյակ առաջ փակված պատրիարքության թեոլոգիական դպրոցի աշխատանքը: