22 մարտի 2006 - 17:42 AMT
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Ռամբույեն չի բնորոշվում որպես բանակցային գործընթացի ավարտ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռամբուեյում չի բնորոշվում որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կագավորման բանակցային գործընթացի ավարտ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Ֆրանսիացի դիվանագետի խոսքերի համաձայն, բանակցային գործընթացը կշարունակվի: « Կարեւորը, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող գործնեությունը կշաունակվի եւ, ըստ հնարավորության, այս տարի»,- ընդգծել է նա: Անրի Կյունին գտնում է, որ 2006 թվականին հաջորդող տարիները անհաջող կլինեն հակամարտության կարգավորման համար, քանի որ դժվար կլինի դրա համար հարմար առիթ ստեղծել: Դեսպանը նշեց, որ չնայած Ռամբույեն ԼՂՀ հարցով բանակցային գործընթքացում վերջնական փուլ չդարձավ, այն հնարավորություն տվեց դուրս բերել հակասությունները: Նրա խոսքերով, «ճանապարհի մեծ մասը արդեն անցած է»: