22 մարտի 2006 - 18:05 AMT
Թուրքերի նպատակն է հայերին ներքաշել Ցեղասպանության մասին բանավեճի մեջ
Թուրքերի կողմից կազմակերպվող կոնֆերանսի միակն նպատակն է հայերին ներքաշել Ցեղասպանության մասին բանավեճի մեջ. եղե՞լ է այն իրականում, թե ոչ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, հայ պատմաբանները ճիշտ են վարվում, երբ հրաժարվում են այդպիսի միջոցառումներին մասնակցելուց: «Հայ պատմաբանները ոչինչ չունեն խոսելու ցեղասպանության մասին Թուրքիայի դիրքորոշումը ներկայացնող մարդկանց հետ: Այլ բան է, երբ նրաքն շփվում են այդ երկրի այն շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը: Նրանց հետ մեր պատմաբանները հանդիպում են. նրանցից են Թաներ Աքչամը, Մուրադ Բելգեն եւ մի քանիսը եւս: Ես պետք է նշեմ, որ այդ մարդկանց հրավեր ուղարկվում են վերջին հերթին, ավելի ուշ, քան հայերին, իսկ հաճախ նրանք պարզապես չեն հասցնում ներկա գտնվել պետական մակարդակով կազմակերպված կոնֆերանսներին»,- ընդգծել է Մանոյանը: