«Մինչև տարեվերջ մտադիր ենք ապահովել 10 տոկոս տնտեսական աճ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ նրա, այն ակնկալվում է 4 տոկոսի սահմանում:
Այդ առնչությամբ Արա Հարությունյանը հավելել է, որ երկրի տնտեսության զարգացումն ապահովող գերակա ճյուղերն են գյուղատնտեսությունը, լեռնահանքային արդյունաբերությունն ու զբոսաշրջությունը: Գյուղատնտեսության ոլորտում վերջին շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի համար զգալի միջոցներ են ներդրվել: Արդյունքում, վերջին 5 տարում համախառն գյուղատնտեսական ապրանքը կրկնապատկվել է՝ ապահովելով 13,3 տոկոս միջին տարեկան աճ: Ակտիվ տեմպերով է զարգանում լեռնահանքային ոլորտը, որտեղ որոշակի աճ է գրանցվել:
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների ու երկրի ղեկավարության, նման տնտեսական աճը հաջողվել է ապահովել վերջին 5 տարիներին: Արցախի Հանրապետությունը մտադիր է պահպանել ձեռք բերած տնտեսական աճի մակարդակը նաև առաջիկա 5 տարում: