9 սեպտեմբերի 2013 - 12:06 AMT
Փարիզում կկայանա Շուշիի մասին պատմող «Ավերակների շշուկը» ֆիլմի պրեմիերան

Փարիզի «Սենտ Անդրե դեզ Ար» կինոթատրոնում սկսվում է Լիլիան դը Քերմադեկի «Ավերակների շշուկը» գեղարվեստական փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ին, ըստ սյուժեի, ալյուր տեղափոխող բեռնատարը մոլորվում է Կովկասում և հայտնվում Շուշիում, որտեղ հացի փուռ չկա, բայց ինչո՞ւ չօգտվել առիթից ու փուռ չբացել: Երաժշտական դպրոցի տնօրեն Արաքսյան, դպրոցի ուսուցչուհի Արսինեն և ևս մի քանի բնակիչ մասնակցում են դրան:

Օգտվելով հրադադարից, Լիլիան դը Քերմադեկը նկարահանել է այս ֆիլմը, որտեղ դերերու են Շուշիի բնակիչները: Այն «հնարամտության շնորհիվ գոյատևման մասին տրագիկոմիկ ձոն է»: Ֆիլմում նկարահանվել են Ռուբեն Վերդյանը, Սարասար Սարոյանը, Հովհաննես Խոդերյանը, Մարինա Սարգսյանը, Լարիսա Մելքոնյանը, Էլլադա Սարգարյանը, Աշոտ Հարությունյանը եւ Ռոբիկ Հարությունյանը:

Ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Լիլիան դը Քերմադեկը ծնվել է 1928թ.-ին` Վարշավայում: Առաջին անգամ նրա անունը տիտրերում հայտնվեց 1959 թվականին, երբ նա նկարահանվեց հայտնի «Աղջիկը Ռոշֆորից» ֆիլմում, 1975թ. «Էլոիզա» ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին:

«Ավերակների շշուկը» ֆիլմը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» փառատոնում, Երևանի և Բրյուսելի միջազգային փառատոներում, ինչպես նաև Կալիֆորնիայի փոքր բյուջե ունեցող ֆիլմերի կինոփառատոնում: