Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները դադարեցրել են Թուրքիայի տարածքից հեռանալու գործընթացը, գրում է Hürriyet-ը:
ՔԱԿ առաջնորդներից մեկը՝ Ջեմիլ Բայիկը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումներ չի իրականացնում երկրի քուրդ բնակչության հարցում, ուստի գրոհայինները չեն լքի Թուրքիայի տարածքը:
Կալանքի տակ գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ավելի վաղ կոչ էր արել կազմակերպության անդամներին զենքը վայր դնել ու հեռանալ երկրից:
Թուրքիայի իշխանությունները խոստացել են զենքը վայր դրած ՔԱԿ գրոհայինների համար անվտանգ ելք ապահովել երկրից: Գրոհայինները սկսել էին հեռանալ Թուրքիայից մայիսի 8-ից:
Ինքնավարության համար պայքարող քրդերի հետ հակամարտությունը Թուրքիայում շարունակվում է արդեն 25 տարի և շուրջ 40 հազար կյանք է խլել: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և Եվրամիության կողմից: