14 հունվարի 2003 - 21:48 AMT
ՍԱՐԳԻՍ ԱՍԱԴՈՒՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Կանադայի խորհրդարանի հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ, արտաքին գործերի եւ առեւտրի հարցերով խորհրդարանական կոմիտեի ավագ անդամ Սարգիս Ասադուրյանը` Կանադայի վարչապետի հրամանով նշանակվել է քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով նախարար Դենիս Քոդերի խորհրդարանական քարտուղար: Նշենք, որ Սարգիս Ասադուրյանը հայկական ծագումով առաջին կանադական պատգամավորն է, ով երեք անագամ ընտրվել է խորհրդարան եւ ընդգրկվել Կանադայի բարձրագույն օրենսդիր մարմնի տարբեր կոմիտեների կազմում: